25/05/12
Թոռնիկ Սոս Պետրոսյանի համաշխարհային նոր նվաճումը

/Հեղինակ` ԱԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ/

Ընդամենը օրեր առաջ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Սոս Պետրոսյանի թոռը՝ 15-ամյա Սոս Պետրոսյանը, նվաճել է Գրան-պրի մրցանակ՝ այս անգամ իլյուզիոնիստների՝ Հռոմում անցկացված միջազգային խոշոր փառատոնի ժամանակ: Այս փառատոնին մասնակցել է շուրջ 3000 աճպարար աշխարհի բազմաթիվ երկրներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ճապոնիա, Կանադա և այլն:
«Երևանյան կրկես»-ի գլխավոր տնօրեն կամ, այսպես ասենք, պապ Սոս Պետրոսյանը «Հայացք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ընդամենը 2 օր առաջ են Երևան վերադարձել: Փառատոնի փակումը կայացել է մայիսի 9-ի գալա համերգով...