Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Միջազգային փառատոն ''Կրկեսի արքայադուստրը" Ապրիլի 21-25, 2016 թ.

 


Երեւանի կրկեսը, որի շինարարության ավարտի ժամկետն արդեն 3-րդ անգամ է երկարաձգվում, պատրաստ կլինի 2017-ի վերջին: Համենայնդեպս, այդ ժամկետն է նշել «Տաշիր գրուպ»-ը, որը կրկեսի սեփականատերն է: «Առավոտին» հայտնի դարձավ, որ վերջերս շինհրապարակ է այցելել ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ շինարարության ընթացքին ծանոթանալու: Երեկ էլ մեր կիսակառույց կրկեսը տեսնելու էր եկել ՌԴ ժողովրդական արտիստ, Եկատերինբուրգի կրկեսի տնօրեն Անատոլի Մարչեւսկին: Տեսնելով կրկեսի շենքը՝ պարոն Մարչեւսկին Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանին իր զարմանքն է հայտնել, թե՝ այն եվրոպական տարածաշրջանում կլինի միակը, որը կունենա ստորգետնյա ավտոկայանատեղի: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանում գործող 80 կրկեսից եւ ոչ մեկը նման ավտոկայանատեղի չունի: Կրկեսը կլինի 8 հարկանի, որից 2-ը կծառայի որպես ստորգետնյա ավտոկայանատեղի: «Երբ կրկեսը վերջանում էր, տեսնում էինք, որ «գային» ավտոմեքենաների համարները հանել է, ստիպված գնում հետ էի բերում: Հիմա էդ խնդիրը չի լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:
Աղբյուր՝

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության