Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

«Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա». Սոս Պետրոսյան

 


 

Միջազգային հեղինակավոր կրկեսային մրցույթների՝ Հայաստանի կողմից մասնակիցների սուր պակաս է զգացվում: Այս մասին է հայտարարել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ մշակութային այդ բացառիկ հաստատության շենքը կբացվի հաջորդ տարի:

Սոս Պետրոսյանի խոսքով՝  «Տաշիր գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հոգալու միջազգային կրկեսային հեղինակավոր մրցույթների՝ մեր երկրի կողմից մասնակիցների ծախսերը: «Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա: Մրցույթների մասնակցության համար ծաղրածուների, ակրոբատների, մարմնամարզիկների մեծ պահանջ կա»,- նշել է Սոս Պետրոսյանը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին մասնակցել Լ.Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ընդունելությանը: Կրկեսի նոր շենքի կառուցման պատճառով պարապմունքները ժամանակավորապես տեղի կունենան Ագաթանգեղոս 5 հասցեում: ՈՒսուցումն անվճար ա: Դպրոց-ստուդիայի հեռախոսահամարներն են՝ 094 42 10 33, 091 20 95 55:

«Մենք և՛սովորեցնում ենք, և՛ճանապարհ ենք ցույց տալիս»,- ասում է Սոս Պետրոսյանը:

 


Աղբյուր՝

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության