Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Լեոնիդ Ենգիբարյանն առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին. Սոս Պետրոսյան

 


 
«Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ուղին ընդամենը տաս տարի է տևել, սակայն այդ կարճ ժամանակահատվածում նա հասցրել է դառնալ դասական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, նույնիսկ լինելով Ենգիբարյանի աշակերտը, իր համար շատ բարդ է գնահատել նրա արվեստը: «Ռուսները համարում են, որ Ենգիբարյանի արվեստը ռուսական ուղղվածություն ուներ, եվրոպացիներն ասում են՝ եվրոպական, հայերն էլ ասում են՝ հայկական: Մինչև հիմա չեմ հասկանում, թե բոլոր դեպքերում որն է եղել նրա արվեստի մեծությունը»,- նշեց Ս.Պետրոսյանը: Նա շեշտեց, որ Լեոնիդ Ենգիբարյանն առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին:
«Ենգիբարյանը տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին, մեծ հմտությամբ անում էր բոլոր ժանրերի ամենաբարձ հնարքները»,- ասաց Սոս Պետրոսյանը: Ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 81 տարի առաջ մարտի 15-ին: Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է Մոսկվայում։ 1955-ին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի նորաբաց կլոունադայի բաժինն է ընդունվել: Ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956-ից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։
1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում։ 1962 թվականին արտիստին առաջարկել են կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։ 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում...
Աղբյուր`
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության