Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

«ԱՎԵԼԻՆ ԷՐ ՊԵՏՔ ԱՆԵԼ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ…»

 


 
Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով` այս տարի Լեոնիդ Ենգիբարյանի 81-ամյակը կնշվի բազմաթիվ միջոցառումներով եւ ներկայացումներով: Նա ափսոսանք հայտնեց, որ նախորդ տարի Ենգիբարյանի 80-ամյակը չի նշվել պետական մակարդակով.«Ճիշտ է, մենք անգործ նստած չէինք, արել ենք ամեն ինչ , որպեսզի ժողովուրդը չնկատի այս մեծ բացթողումը: Շրջել ենք բոլոր մարզերով ու զորամասերով եւ ելույթներ ունեցել, սակայն այս ամենը քիչ էր, ավելին էր պետք անել Ենգիբարյանի համար»,-նշեց Ս. Պետրոսյանը: Ըստ նրա, Ենգիբարյանը կրկեսային արվեստով զբաղվել է ընդհամենը 10 տարի եւ այդ կարճ ժամանակահատվածում իր գործունեության շնորհիվ դարձել է լեգենդ.«Ռուսները համարում են, որ նա ռուսական ուղղվածության ծաղրածու էր, եվրոպացիները կարծում են, որ ավելի շատ եվրոպական ուղղվածության էր, իսկ մենք միշտ էլ համարել ենք, որ Ենգիբարյանի կրկեսային գործունեությունը զուտ հայկական է: Նա առաջին անգամ ծաղրածուական արվեստը եւ կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին եւ ներկայացավ հանրությանը:
Լ. Ենգիբարյանը տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին»,-ընդգծեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Նրա բնորոշմամբ, չնայած բազմաթիվ թեզերի եւ ուսումնասիրությունների, մինչեւ այժմ անհայտ է մնացել, թե որն է Ենգիբարյանի արվեստի մեծությունը:
Լինելով Լ. Ենգիբարյանի աշակերտը, Ս. Պետրոսյանը դժվարանում է բեմադրել այնպիսի ներկայացում, որը ճիշտ կգնահատի նրա արվեստը.«Ենգիբարյանի 81-ամյակին իմ դուստրը բեմադրել է «Ծափահարությունները շարունակվում են» ներկայացումը, որը ապրիլի 2-ից սկսած կցուցադրվի բոլոր շրջաններում ու զորմասերում»,-եզրափակեց Սոս Պետրոսյանը:
Աղբյուր`
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության