Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Կրկեսային տոնից անմասն չմնացին նաև հատուկ խնամքի կարիք ունեցողերը


 

Օգոստոսի 29-ից սկսած՝ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատեսն ու մասնակիցն են դառնում կրկեսային մեծ տոնի. առաջին անգամ Երևանում ելույթ է ունենում Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսը: Հիշեցնենք, որ նրանց երևանյան հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին:

Կրկեսային իրադարձություններից անմասն չմնացին նաև հատուկ խնամքի կարիք ունեցող ու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները: Սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ «Իմպերիալ» շապիտո կրկեսի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Երևանի հ. 2, 6, 8, 14, 15, 17 հատուկ դպրոցների, «Փրկություն» ՀԿ-ի, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի, ինչպես նաև կյանքի դժվարի իրավիճակներում հայտնված շուրջ 400 երեխաներ: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հոգացել էր նաև տրանսպորտային միջոցներով երեխաների տեղափոխման հարցը:

Հիշեցնենք նաև, որ «Իմպերիալ» շապիտո կրկեսի երևանյան հյուրախաղերը շարունակվելու են մինչև հոկտեմբերի 4-ը՝ ներառյալ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերը, և նրանց ելույթները կազմակերպվում են Կոմիտասի այգու տարածքում՝ նախկին Դելֆինարիումի տեղում: Ելույթների ընթացքում ներկայացվում են օդային համարներ, աճպարարություն, ձեռնածուներ, աֆրիկյան վագրերով, կապիկներով և այլ կենդանիներով համարներ:

 

 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության